Ի՞նչ լուծում կտրվի էլեկտրաէներգիայի թանկացման հարցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ոչ իշխանական ուժերի ընդվզումը համընկավ ամառային հանգստի հետ: Նրանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված մի հայտարարություն տարածելուց հետո մեկնեցին հանգստի:
Այդ դատապարտում-հայտարարությունը ՀԾԿ հանձնաժողովը հիմք չընդունեց՝ պատճառաբանելով, թե դա իրենց չի հասցեագրվել, այլ պարզապես տեղադրվել է ինտերնետային տիրույթում: Սակայն արձակուրդն անխուսափելի էր, ինչպես օգոստոսի 1-ից սակագնի թանկացումը, և ոչ իշխանականները գնացին արձակուրդ:
Քառյակի ներկայացուցիչներն այս ընթացքում խուսափում էին խոսել նշված թեմայով՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ական տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանն է հանձն առել զբաղվել խնդրով:
Երեկ նա արդեն վերադարձել էր արձակուրդից և մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ոչինչ չի արվել, սպասում են սեպտեմբերի 30-ին, որ 12 կետի հետ միասին ամփոփեն նաև էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված ՀԾԿ հանձնաժողովի արած-չարածը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: