Հովիկ Աբրահամյանը շարունակում է խեթ աչքով նայել տիգրանսարգսյանական կադրերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը, պարզվում է, մինչ օրս չի ձերբազատվել իր նախորդի հետ ունեցած երբեմնի մրցակցության բարդույթից, կառավարության կաբինետի ղեկավարը լինելով հանդերձ, նա շարունակում է խեթ աչքով նայել տիգրանսարգսյանական կադրերին:
Նախօրեին Ծաղկաձորում վարչապետն առիթը բաց չի թողել և բազեականների առջև պարբերաբար խայթել է ԿԳ նախարար, երիտկարիերիստների կուռքը դարձած Արմեն Աշոտյանին:
Հովիկ Արգամիչն այն աստիճան է ազարտի մեջ ընկել, որ սկսել է զվարճանալ Աշոտյանի վրա ու երիտասարդներին՝ պետության հանդեպ նվիրվածություն դրսևորելու կոչով ճառի ժամանակ մատնացույց անելով Աշոտյանին, ասել է. «Տեսնո՞ւմ եք, Աշոտյանն այնքան է մտածել, որ լրիվ քաչալացել է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: