Պարզվել է՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով ճարտարագիտական համալսարանի ուսանող է. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է,Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երան քաղաքի Օդեսայի փողոցի 1 տան բնակիչ, 21-ամյա Վահե Սարգսյանը, իսկ Opel-ը վարել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Բադալյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարզվել է, որ Mercedes-ի վարորդը բախվել է կայանված Opel-ին, ինչի հետևանքով վարոդներն ու Opel-ի ուղևորներ, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 37-ամյա Սարգիս Այվազյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի Օդեսայի փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ: