ԴԺՀ-ն հայտարարել է մանկապարտեզի ռմբակոծության հետևանքով 10 երեխաների մահվան մասին
ԴԺՀ-ի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ուժայինների կողմից Մակեևկայում մանկապարտեզի ռմբակոծության հետևանքով 10 երեխա է զոհվել: Այդ մասին հայտնել է «Интерфакс» գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Երեխաների մահվան փաստի մասին տեղեկություններ տրամադրել է ԴԺՀ առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:
Ավելի վաղ ԴԺՀ շտաբից հայտնել էին, որ ուկարինացի զինվորականները զանգվածային ռմբակոծություններ են իրականացնում Մակեևկայի արվարձաններում, որի հետևանքով դպրոցներ, մանկապարտեզներ և մանկական հիվանդանոց են տուժել: