Նովոսվետլովկա գյուղում վեց տանկ է ոչնչացվել
Լուգանսկի Ազգային Հանրապետության զինյալները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Լուգանսկի մարզի Կրասնոդոնի շրջանում գտնվող Նովոսվետլովկա գյուղում վեց տանկ են ոչնչացրել: Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Հրետանային կրակոցների շնորհիվ հակառակորդի առնվազն վեց տանկ և մեկ զրահամեքենա է ոչնչացվել: Ներկայումս տվյալ բնակավայրի համար մղվող պայքարը դեռևս շարունակվում է», - այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել Հարավ-արևելքի բանկի մամլո ծառայությունը:
Ընդգծվել է, որ Նովոսվետլովկան կարևոր նշանակություն ունի Ռուսաստանից դեպի Լուգանսկ տանող ճանապարհի վերահսկողության համար: