Ջեկի Չանի որդուն սպառնում է մոտ 3 տարվա ազատազրկում
Ինչպես հայտնի է երեկ ձերբակալվել է հայտնի դերասան Ջեկի Չանի որդին: 31-ամյա Ջեյսի Չանին մեղադրանք է ներկայացվել կապված թմրանյութերի հետ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ջեկի Չանի որդուն սպառնում է մոտ 3 տարվա ազատազրկում: Սա առավել խիստ որոշու է, քան սպասում էին շատերը: Սակայն ոչ ամենադաժանը, քանի որ Չինաստանում ամենադաժան պատիժը, որը կիրառվում է թմրանյութ օգտագործողների դեմ` մահապատիժն է: Թմրանյութերը հայտնաբերվել են նրա տանը կատարած խուզարկության ժամանակ: Իսկ խուզարկության կադրերը ցուցադրվել են Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերություններով:
Ջեկի Չանի որդին գնում է հոր հետքերով: Վերջինս նույնպես դերասան է և նկարահանվում է ֆիլմերում: