ՌԴ-ն պատրաստ է Արևմուտքին պատասխանել հենց սանկցիաների լեզվով. Պեսկով
ՌԴ-ն պատրաստ է համապատասխան հակահարված տալ իր դեմ պատժամիջոցներ կիրառողներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն` հղում անելով "РИА Новости"-ին:
«Մենք ոչ մեկ անգամն ենք ասել, որ ՌԴ-ն հարցերը չի սիրում լուծել սանցիաների լեզվով: Սակայն, եթե մեր գործընկերները շարունակեն նման կերպ, ապա պատասխան քայլեր կլինեն»,- հայտարարել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՌԴ-ն արդեն մշակել է որոշակի քաղաքականություն հակահարված տալու համար: Այլ կերպ ասած ՌԴ-ն պատրաստ է Արևմուտքին պատասխանել հենց սանկցիաների լեզվով: