Իսպանիայում էբոլա համաճարակի կասկածանքով մեկ տղամարդ է հոսպիպատալացվել
Սիերա Լեոնեից վերադառնալուց հետո Իսպանիայում մեկ տղամարդ է հոսպիտալացվել էբոլա համաճարակի կասկածանքով: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնել են Բիլբաոյի քաղաքի Բասուրտոյի հիվանդանոցի բժիշկները հիվանդն ունի բարձր ջերմություն, իսկ վիճակն ընդհանուր առմամբ բավարար է գնահատվում:
Նա կշարունակի հիվանդանոցում մնալ մինչև պարզ չդառնան նրա բժշկական հետազոտության արդյունքները: