«Դոնբաս»-ի հրամանատարը հրազենային վնասվածքներ է ստացել.Ավակով
«Донбасс» Ազգային գվարդիայի գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյունչենկոն Իլովայսկի մարտական գործողությունների ժամանակ բազաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Իլովայսկում ահաբեկիչներից ազատվելու ժամանակ առաջին խումբը բախվել է գնդակոծության: Մերոնցից մեկ զինվոր մահացել է, չորսը վիրավոր են, այդ թվում Սեմյոնը: Նրանք հոսպիտալացվել են, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելացրել ենք նոր խումբ, որպեսզի օգնեն մեր զինվորներին»,-գրել է Ավակովը:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: