Եզդիների ցեղասպանությունը կազմակերպված է Թուրքիայի և Իրաքի նախագահների կողմից. Բրո Հասանյան
Եզդիների ցեղասպանությունը մեծ մասշտաբների է հասել Սինջար քաղաքում: Ըստ եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի՝ արևապաշտ ազգի նկատմամբ ցեղասպանությունը կազմակերպված է Թուրքիայի և Իրաքի նախագահների կողմից:
«Ինչպե՞ս կարելի է մի ազգի բնաջնջել հավաքտի համար: Եզդիներին բնաջնջում են եզդի լինելու համար: Եզդիները երբեք իրենց պատմության ընթացքում ոչ մի ազգի հանդեպ թշնամանքով լցված չեն եղել և ոչ մի ազգի չեն պարտադրել իրենց հավատքը: Իսկ մուսուլման ազգը բոլոր ժամանակներում իր հավատքի անվան տակ արյուն է թափել: Ինչպե՞ս կարելի է օրորոցի մեջ երեխային մորթել, այրունը վերցնել և ալահին դիմել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բրո Հասանյանը:
Բանախոսն ավելի շատ զարմացած է դեմոկրատիա քարոզող գերտերությունների անտարբերությամբ: «Այս ամենը նրանց աչքի առաջ է կատարվում: Ներկայումս Սիջարի շատ գուղերում համաճարակ է տարածվել, քանի որ այդ տարածքներում քրդերը բռնաբարել են կանաց, մորթել երեխաներին և փողոցներում թողել նրանց դիակները»,-հավելեց հոգևոր առաջնորդը:
Անդրադառնալով գերտերությունների արձագանքին՝ բանախոսը նշեց, որ Ամերիկան, ներքուստ խաղաղ մարդու քողի տակ, շարունակում է իր արաբ եղբայրների գործը և օգնում նրանց զենքով ու զինամթերքով:
Վարդուհի Ստեփանյան