Սաակաշվիլին Վրաստանի իշխանություններին է վերադարձրել 8 կոստյում և 1 վերարկու
Վրաստանի իշխանություններին է վերադարձվել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի զգեստապահարանը: Այս մասին գրում է Грузия-онлайн-ը:
Այդ փաթեթի մեջ եղել են կոստյումներ և վերարկուներ, որոնք Սաակաշվիլին ձեռք է բերել հանրային փողերով: Մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազը մեղադրել է Սաակաշվիլիին, որ պետական բյուջեի հաշվին գնել է 8 կոստյում և մեկ կաշվե վերարկու:
Ինչպես հաղորդում են մամուլի ծառայությունից` այն զգեստները, որոնք Սաակաշվիլին ձեռք է բերել պետական միջոցներով, որոշել է վերադարձնել Վրաստանին: