Տուրչինովը հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Եվրամիությանը կոչ է արել գազը գնել Ռուսաստանի հետ սահմանին: Նա ընդգծել է, որ Ռադան պայմաններ է ստեղծում Եվրոպայից և ԱՄՆ-ից թափանցիկ ներդրումներ ներգրավելու համար՝ հայրենական գազափոխադրող համակարգի բարեփոխումների նպատակով:
«Ուկրաինան շահագրգռված է, որ եվրոպական կողմը գազը գնի ոչ թե Ուկրաինայի, այլ՝ Ռուսաստանի հետ սահմանին»,-ասել է Տուրչինովը՝ NB8 ձևաչափով Սկանդինավյան-բալթյան համագործակցության անդամ երկրների խորհրդարանների խոսնակների մամլո ասուլիսում: Այս մասին գրում է РИА Новости-ն: