Իլհամ Ալիևը շառաչուն ապտակ ստացավ Իտալիայից
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 15-ին Իտալիա կատարած այցի պաշտոնական մեկնաբանություններում նշվել էր, իբր Իտալիան ԼՂ հարցում Ադրբեջանին լիակատար աջակցություն է ցուցաբերել, և որ ընդունած ռազմավարական համագործակցության հռչակագրում իբր ասվում է, թե ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործում կողմերը հիմնվել են Ադրբեջանի «սուվերենիտետի, տարածքային ամբողջականության, սահմանների կայունության և ՄԱԿ-ի 5 բանաձևերի վրա։
Սակայն հետագայում պարզվեց, որ հռչակագրում նման միակողմանի տողեր չկան, իսկ Բաքվում Իտալիայի դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ կանխելու համար ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները։
Սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ստի մասշտաբները սահմանափակելու համար պաշտոնական Հռոմը հարկ է համարել խնդրին անդրադառնալ նաև ԱԳՆ մակարդակով՝ տարածելով Ի. Ալիևի վարչակազմի կողմից տարածվող սուտ տեղեկատվությունը հերքող հայտարարություն, որում նշվում է,
որ «Հռոմի և Բաքվի ջանքերը պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը»՝ շառաչուն ապտակ հասցնելով Ադրբեջանի իշխանություններին և անձամբ Իլհամ Ալիևին»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: