«Աջ սեկտոր»-ը և Ուկրաինայի ՆԳՆ-ն համաձայնության են եկել
Ուկրաինայի ՆԳՆ-ն և «Աջ սեկտոր»-ը համաեձայնության են եկել համագործակցել: Վերջններս որոշել են միասնաբար հանդես գալ երկրի պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի կատարած հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հանդիպել է «Աջ սեկտոր»-ի անդամներից մեկի հետ և համաձայնության եկել:
Կողմերը պայամանավորվել են փոխպանակվել տեղեկատվությամբ կապված Ուկրաինայի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական զանազան խմբերի մասին: