Ֆինլանդիայի հետքերով. Գերմանիան նույնպես հրաժարվել է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Բեռլինը չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասի հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Շեֆերը մեկնաբանել է կիրակի օրը տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունները: Ինչպես հայտնի է կոչ էր արվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին զերծ մնալ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ, Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ Ֆինլանդիան ևս չի ցուցաբերի ռազմական օգնություն Ուկրաինային: