Եվրամիության պատժամիջոցների ցուցակում տեղ են գտել Ռոտենբերգը, Կովալչուկը, Գրոմովը
Եվրամիությունը հրապարակել է այն ֆիզիկական անձանց և ընկերությունների անվանումները, որոնց նկատմամբ Ուկրաինայի պատճառով պատժամիջոցներ կկիրառվեն: Այս մասին գրում է BBC-ն
Այդ ցուցակում տեղ են գտել նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ գործարարներ Յուրի Կովալչուկը և Արկադի Ռոտենբերգը: Սահմանափակումները կազդեն նաև «Россия» բանկի բաժնետեր Նիկոլայ Շամալովի վրա:
Բացի այդ, ցուցակում են հայտնվել նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, ինքնահռչակ ԴԺՀ Գերագույն խորհրդի խոսնակ Բորիս Լիտվինովը: