Սաակաշվիլին մտադիր չէ դադարեցնել քաղաքական ակտիվությունը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Գլխավոր դատախազության որոշումը՝ քրեական գործ հարուցելը և բազմաթիվ հանցանքներ բարդելը իր վրա մի նպատակ է հետապնդում. այն է՝ պասիվացնել նրա քաղաքական ակտիվությունը և դադարեցնել շարժումը ամբողջ աշխարհում:
Այս մասին Սաակաշվիլին Բուդապեշտում հայտնել է "Рустави-2" հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ-որ մեկին,հավանաբար, դուր չի գալիս Ուկրաինայի դեպքերի հետ կապված քաղաքական իմ ակտիվությունը: Չնայած դատախազության որոշմանը՝ ես չեմ դադարի ակտիվ լինել: Վերջերս եղել եմ Ալբանիայում, այսօր Հունգարիայում եմ և դեռ կշարունակեմ լինել այլ երկրներում»,-ասել է նա:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: