Ստեֆան դե Վրեյը տեղափոխվեց «Լացիո»
Հոլանդիայի հավաքականի և «Ֆեյենորդի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարիերան շարունակելու է «Լացիոյում»: Այս մասին հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը, ով «Ֆեյերնորդում» հանդես էր գալիս 10 տարեկանից, տեղափոխության վերաբերյալ ասել է հետևյալը.
-«Լացիո» տեղափոխությունը լավ մտածված որոշում է, որը ես կայացրել եմ շատ ակումբների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո: Ամեն ինչ որոշվեց մի քանի օր առաջ: «Լացիոյի» ղեկավարությունն ինձ իր կազմում տեսնելու մեծ ցանկություն արտահայտեց, և ես համաձայնեցի:
Հավելենք' Հոլանդիայի հավաքականի կազմում դե Վրեյը մասնակցել է 19 խաղի և դարձել է Մունդիալ 2014-ի բրոնզե մեդալակիր:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=37923/pashtonakan+stefan+de+vreyy+texapoxvec+lacio