ԴԺՀ-ն մտադիր է մասնակցությւոն ունենալ Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին Մինսկում
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ ԴԺՀ ներկայացուցիչները պատրաստվում են մասնակցել Ուկրաինային նվիրված եռակողմ նիստին, որը կայանալու է հուլիսի 31-ին Մինսկում: Հայտնում է РИА «Новости» -ն:
«Ինչ-որ տեսքով ներկա կգտնվենք, մի անհանգստացեք: Եթե նիստը ընդհանրապես տեղի ունենա»,- վստահեցնում է ԴԺՀ վարչապետը:
Համաձայնելով գաղտնիության պահանջներին՝ նա չի հայտնել, թե ով է ներկայացնելու ԴԺՀ-ը բանակցությունների ընթացքում: