G7-ի պետությունները պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
«Մեծ յոթնյակի» պետությունները պատրաստակամություն են հայտնել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ՝ Ուկրաինայի նկատմամբ նրա դիրքորոշմամբ պայմանավորված: Հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով G7-ի համատեղ հայտարարությամը:
«Ռուսաստանը , ինչպես նախկինում, լարվածության մեղմացման ուղին բռնելու հնարավորություն ունի, ինչը կհանգեցնի պատժամիջոցների վերացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այդտեղ նշվում է նաև, որ «եթե Ռուսաստանը դա չանի, G7-ը առաջվա նման պատրաստ են ավելացնել նրա բացասական գործողոթյունների գինը»: