ԱՄՆ-ն կրկին մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային
ԱՄՆ-ն խոստացել է 378 մլն դոլար ևս տրամադրել Սիրիային որպես մարդասիրական օգնություն:
Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության մեջ:
Նշվում է, որ մոտ 11 մլն սիրիացի այսօր պայքարում է ապրելու համար և միջազգային կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն խաղաղ բնակչությանը փրկելու համար:
Ամերիկյան կողմը այս առիթով արդեն 2.4 մլրդ դոլար է տրամադրել Սիրիային:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայի հակամարտության զոհ են դարձել արդեն ավելի քան 100 հազար մարդ:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: