Նորվեգիան պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ
Նորվեգիան ասել է,որ ծրագրում է տնտեսական պատժամիջոցների ցանկ կազմել ՌԴ-ի դեմ կիրառելու համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց լայնածավալ գործունեություն է ծավալում ՌԴ-ի հետ: Նորվեգիայի Statoil նավթային ընկերությունը մտադիր է համագործակցել Արկտիկայի «Роснефть» ընկերության հետ:
«Նորվեգիային մարտ ամսին պարզ է դարձել,որ պետք է աջակցի իր գործընկերներին,պատժել Ռուսաստանին Ուկրաինայում գործողություններ ծավալելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: