Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Boeing 777-ի վթարի վայրում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Կիևին և զինյալներին անհապաղ դադարեցնել գործողությունները Boeing 777-ի վթարի վայրում: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Զոհվածների հարազատները պահանջում են պատասխան վթարի համար: Միջազգային փորձագետները պետք է կարողանան ճիշտ կատարել իրենց աշխատանքը», — ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է,որ Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռաազմական գործողությունները մալազիական ինքնաթիռի վթարի վայրում: