Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումներն այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի
Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի և ինչպես դասագրքերում ներկայացվող Հայաստանի «պատմությունը» կտրված մնաց աշխարքաղաքական տրամաբանությունից:
«Հայկական պատմությունը» մի անհասկանալի կտրտված պատումների շարք է, առանց որևէ քաղաքական և քաղաքակրթական տրամաբանության: Ավանդույթը նույն կերպ շարունակվում է և ինչպես առաջ, հիմա նույնպես աշխարհը բաժանված է հայերին սիրողների ու չսիրողների:
Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում...: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը' հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա:
Մնացած բոլոր «քննարկումները» ուղակի պրոֆանացիա է:
Ստեփան Դանիելյան ֆեյսբուք: