ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները լարվածության նոր փուլ են թևակոխում
Միացյալ Նահանգնեը երբեք չի ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին և չի կարող անտեսել Ռուսաստանի ավերիչ դերը ուկրաինական ճգնաժամում: Радио Свобода-ի փոխանցմամբ՝ այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայում ԱՄՆ հավանական դեսպանի թեկնածու Ջոն Տեֆտը: Գրում է Newsland.ru-ն:
Տեֆտը հայտարարել է, որ Ղրիմի միացումը ոչնչացրել է եվրոպական անվտանգության հիմքերը: Որոշ փորձագետների կարծիքով՝ Տեֆտը «գունավոր հեղափոխությունների մասնագետ է» և նրա նշանակումը պայմանավորված է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացմամբ:
ՌԴ-ում որպես դեսպան՝ Տեֆտի թեկնածությունն առաջարկել է նախագահ Բարաք Օբաման: