Գազայի հատվածում շարունակվող հակամարտությունը բացասաբար է անդրադարձել է Իսրայելի տնտեսության վրա
Ֆրանսիական "Le Figaro" պարբերականի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունները երկրին 1 մլրդ. դոլարի վնաս են հասցրել և էապես ազդել տնտեսական աճի և պետության ֆինանսական վիճակի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Իսրայելի վերլուծաբանները որոշել են համաեմատել 2006թ. ընթացող «Հզբոլահի» հետ հակամարտության, ինչպես նաև Գազայի հատվածում 2009. և 2012թթ. հակամարտությունների ծախսերը ներկայիս ռազմական գործողություների հետևանքով առաջացած վնասների հետ:
Թեև նշված ժամանակահատվածներում Իսրայելի տնտեսությունը բավական կորուստներ է կրել, սակայն կարողացել է նաև արագ կերպով վերականգնվել: Բացառություն է կազմել միայն զբոսաշրջային ոլորտը: Իսրայելի Կենտրոնական բանկի տվյալներով՝ պաղեստինյան անկլավում ընթացող մարտերը Իսրայելի տնտեսությանը 0,5% կորուստ են հասրել: