Մոլդովային առաջին անգամ հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Մոլդովիայի Հանրապետությունն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին` Հարավային Ուելսում: Այս մասին հայտնում է УНН-ն՝ հղում անելով Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նատալյա Գերմանի կատարած հայտարարությանը:
«Մոլդովան այս տարի ակտիվ մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, նաև իր "KFOR" զորախումբն է ուղարկել Կոսովո: Այդ գործողությունների շնորհիվ՝ Մոլդովային առաջին անգամ հրավիրել են մասնակցելու դաշինքի գագաթաժողովին, որը կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին»,- նշել է Գերմանը:
Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ գագաթաժողովի ընթացքում կքննարկվի նաև Մոլդովայի տարածքից ռուսական 14-րդ բանակի դուրս բերման հարցը: