Դոնեցկում ընթացող մարտերի ժամանակ զոհվել է 19 մարդ
Դոնեցկում ընթացող մարտերի ժամանակ զոհվել է 19 մարդ, իսկ մոտ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այսօր՝ հունիսի 30-ին, հիվանդանոց են տեղափոխվել 31 մարդ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնեցկի մարզի Բերեստովայա գյուղում 9 երեխա է պայթել ականի վրա։