Հայաստանի համար այժմ ավելի դժվար է հավասարակշռված քաղաքականություն վարելը. քաղաքագետ
Հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի` Հայաստանի համար այժմ ավելի դժվար է հավասարակշռված քաղաքականություն վարելը, բայց նույն դժվարության առջև այսօր կանգնում է նաև Արդբեջանը:
Վերջինս իր հավասարակշռությունը պահպանելու համար մի քանի ճանապարհ էր ընտրել, որոնցից մեկը Ռուսաստանից զենք գնելն էր: Ադրբեջանի այս քայլը շարունակում է մնալ Հայաստանին մտահոգող օրակարգային հարցերից:
«Չլինելով ՀԱՊԿ անդամ այսօր Ադրբեջանն ունի և՛ քաղաքական, և՛ ռազմատեխնիկական, և՛ տնտեսական լուրջ համագործակցություններ: Բացի այդ, Ադրբեջանում երբեք չեն բացառել և ամբողջ հետխորհրդային շրջանում փորձել են հնարավորության դեպքում Արցախյան հարցում դրական զարգացման հասնել, որի դեպքում Ադրբեջանը պատրաստ էր անցնել Ռուսատանի կողմը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին որպես «Սառը պատերազմի» բնորոշմանը, ապա քաղաքագետի կարծիքով` հայ-ադրբեջանական հարաբերությունները լարվածության այդ մասշտաբներին չի հասնի, մինչդեռ «սառը պատերազմի» նման մի բան այժմ տեղի է ունենում:
Վարդուհի Ստեփանյան