Ի՞նչն է խանգարում Ադրբեջանին պատերազմ սկսել. պարզաբանում է քաղաքագետ Սերգեյ Մինասյան
«Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում եղած իրողություններն ունեն իրենց սեփական տրամաբանությունը և չեն հետապնդում պատերազմական զարգացումներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի`Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, որովհետև ստիպված է հաշվի նստել արտաքին ուժերի համանախագահների դիրքորոշման հետ, իսկ վերջիններս պատերազմ չեն ցանկանում:
Եթե ընդունենք այս տեսակետը, ապա հարց է առաջանում, թե ինչու է անընդհատ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ բացում հայկական գյուղերի ուղղությամբ: Քաղաքագետն Ադրբեջանի այս մոտեցումը մեկնաբանում հետևյալ կերպ. «Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել` ազդեցություն ունենալով հայ և միջազգային հանրության վրա: Բայց սահմանից այն կողմ ավելի մեծ քանակությամբ բնակչություն է ապրում, որը գտնվում է այն նույն վիճակում, ինչ մեր սահմանում ապրող գյուղացիները»:
Վարդուհի Ստեփանյան