Լևոն Հայրապետյանն ուշագնաց է եղել
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» /Свободy Левону Айрапетяну/ Facebook-յան էջից տեղականում ենք, որ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանն ուշագնաց է եղել:
Մասնավորապես հայտարարության մեջ գրված է. «Մոսկվայի մեկուսարանում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն առավոտյան ուշագնաց է եղել, նրան ուշքի են բերել անուշադրի սպիրտի միջոցով:
Նրա եղբորորդին` Գուրգեն Հայրապետյանը, հայտնել է, որ Լևոն Հայրապետյանը շարունակում է իրեն վատ զգալ, սակայն կարողանում է շփվել իր փաստաբանի հետ:
«Այս կերպ պատժել նման հիվանդ մարդուն՝ անմարդկային է: Խոսքը գնում է տնտեսական գործունեության մասին, իսկ նրա հետ վարվում են այսպես, ասես նա մարդ է սպանել և նրան բռնել են հանցանքի վայրում: Նրա խափանման միջոցը պետք է դարձնել տնային կալանք»,-հայտարարել է Գուրգեն Հայրապետյանը: