Blur ռոք խումբը Հոնկոնգում նոր ալբոմ չի թողարկի
Բրիտանական Blur ռոք խումբը Հոնկոնգում չի կարողացել թողարկել իր 8-րդ ալբոմը՝ ահավոր տապի պատճառով: Գրում է «Газета.Ru»-ն:
Խմբի ղեկավար Դեյմոն Ալբարնի խոսքով,ալբոմում լինելու է 15 երգ:
«Երգերի մեջ ընդգրկված է նաև ծանր ռոք: Բայց Հոնկոնգում այնքան տապ էր,որ չկարողացանք աշխատել», - ասել է Ալբարնը:
Խմբի նախորդ "Think Tank" ալբոմը թողարկվել է 2003թ.-ին: Այդ տարի, Ալբարն ասել է,որ Blur-ը ժամանակ չունի ալբոմ թողարկելու: