Ամերիկայում կհայտարարվի «Լավագույն շունն աշխարհում» մրցույթ
Ամերիկյան The CW հեռուստաալիքը հայտարարել է «Լավագույն շունն աշխարհում» նոր մրցույթ:
Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015թ. հունվարին և կհեռարձակվի ուղիղ եթերով:
Ակնկալվում է, որ մրցանակաբաշխությունը տարբեր անվանակարգերում կլինի.սոցիալական ծառայություն, ռազմական սխրանք, ինչպես նաև ֆիլմերի հետ կապված:
Կազմակերպիչները հյուրասիրություն կկազմակերպեն հաղթողների համար:Թեկնածուներին ընտրելու կարգի մասին կհաղորդվի ավելի ուշ:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: