Դոնեցկում ոչնչացրել են ևս մեկ ինքնաթիռ
Դոնեցկի շրջանի Խարցիսկ բնակավայրում զինյալները ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է УНИАН-ը՝ հղում անելով ականատեսների խոսքերին:
Հիշեցնենք, որ Դոնեցկի կենտրոնում բնակչության տարհանում է տեղի ունենում իրականացվող հրետանային ռմբակոծության պատճառով:
ԱԻՆ-ի տեղեկությունների համաձայն՝ Դոնեցկի մարզում ռմբակոծությունների հետևանքով մի շարք փողոցներում բազմաթիվ բնակելի շենքեր են տուժել: