Մահացել է Հերոսիմայի վրա ռումբ նետած ռմբարկուների անձնակազմի վերջին անդամը
ԱՄՆ-ում մահացել է Հերոսիմայի վրա ռումբ նետած ռմբարկուների անձնակազմի վերջին անդամը:Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: 93-ամյա Թեոդոր Վան Քիրքի մահվան մասին տեղեկացրել է նրա որդի Թոմ Վան Քիրքը:
Թեոդոր Վան Քիրքը մահացել է հուլիսի 28-ին՝ Ջորջիայի իր բնակարանում: «Ես գիտեմ,որ նրան համարում են պատերազմի հերոս,բայց մենք նրան համարում ենք լավագույն հայր», - ասել է Թոմ Վան Քիրքը,հավելելով,որ իր հայրը մինչև մահը վարել է ակտիվ կյանք:
Թեոդոր Վան Քիրքը եղել է «Էնոլա Գեյ»-ի ղեկապետը,ով առաջին անգամ 1945թ.-ի օգոստոսի 6-ին ռումբ է նետում Հերոսիմայի վրա: Արդյունքում մահանում է 140 հազար մարդ: