Պերույում ավտոբուսը ընկել է ձորը. զոհվել է 18 մարդ
Պերույի հյուսիսում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորի մեջ, որի հետևանքով զոհվել է 18 մարդ և 7 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ հորդառատ անձրևի հետևանքով ավտոբուսի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան և այն ընկել է 50 մ խորություն ունեցող ձորի մեջ:
Ըստ Պերույի վիճակագրական ծառայությունների, անցած տարի ՃՏՊ-ի հետևանքով Պերույում մահացել է 2,5 հազար մարդ: