«Ռոսկոնտրոլը» «Ապարանը» զետեղել է իր «սև ցուցակում»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Ռոսկոնտրոլ» նախագիծը փորձաքննության է ենթարկել ռուսաստանյան շուկայում իրացվող 12 տեսակի շշալցված ջրեր, որոնք, ըստ նախագծի հեղինակների, բավականին տարածված են: Այդպիսիների թվում հայտնվել է նաև հայկական «Ապարանը»:
Ուսումնասիրելով հայկական այդ ջրի բաղադրությունըˋ նախագծի փորձագետները հանգել են եզրակացության, որ դրանում միկրոօրգանիզմների քանակությունը 3,5 անգամ գերազանցում է նորման, իսկ նիտրատների քանակըˋ երկու անգամ: «Ռոսկոնտրոլ»-ն «Ապարան»-ը զետեղել է իր «սև ցուցակում»ˋ որպես վտանգավոր:
«Ապարան»-ի հետ մեկտեղ այդ ցուցակում են հայտնվել նաև չգազավորված «Bonaqua» և «Cristaline» հայտնի բրենդներն, ինչպես նաև ռուսական արտադրության մի քանի տեսակի ջրեր»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: