Խաչիկ Ասրյանը Արագածոտնի մարզպե՞տ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ:
Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հայաստանի «գլխավոր արծիվ» Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը միանգամից բացասական արձագանք է տվել Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար:
Ավելին՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 700 մասնակիցների ներկայությամբ կայացած ճաշկերույթի ժամանակ բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար՝ նշելով, որ նա ունի չափազանց ազնիվ, խստապահանջ, կարգուկանոնով ապրելու և չափից ավելի բարեկամ տեսակ, որին արժե ընդօրինակել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: