Լուկաշենկոն դրական է արձագանքել Պորոշենկոյի խնդրանքին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքին, որպեսզի Մինսկը ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների հարթակ հանդիսանա:
Այս մասին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի խոսնակը:
Հուլիսի 29-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լուկաշենկոյի և Պորոշենկոյի միջև:
Նախագահները քննարկել են մի շարք արդիական հարցեր:
Այս մասին հայտնում է Rambler.ru-ն: