Muse-ը նոր ալբոմ կթողարկի 2015 թվականի ամռանը
Muse-ի երկրպագուների համար այս բաղձալի լուրը հայտնի է դարձել Թվիթերում տեղի ունեցած զրույցի ժամանակ: «Ինչպե՞ս են ընթանում աշխատանքները նոր ալբոմի վրա: Դուք հո՞ւզված եք», - հարցրել է ֆաներից մեկը, ինչին Բելամին պատասխանել է. «Ամեն ինչ հրաշալի է: Հույս ունենք, որ ձայնասկավառկը լուսյ կտեսնի արդեն հաջորդ ամռանը»:
Մեկ այլ երկրպագու հարցրել է. «Դուք իսկապե՞ս ցանկանում եք վերադառնալ կիթառին, հարվածային գործիքներին և բասին:Թե՞ պարզապես ձեռք էիք առնում մեզ»: Muse -ի ֆրոնտմենը գրել. «Այն շատ ծանր է լինելու»: