Ազատ են արձակել Տևեսի հորը
«Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսի հայրը՝ Խուան Կարլոս Կաբրալը, ում առևանգել էին առավոտյան, ազատ է արձակվել:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, այժմ Կաբրալը ազատ է և ոստիկանությանը ցուցմունքներ է տալիս:Հանցագործներին վճարել են 36հազար ֆունտ ստեռլինգ:
Ավելացնենք, որ փրկագնի առաջին գումարը զիջում էր երկրորդին, քանի որ առևանգողները սկզբում չէին իմացել, թե ում են գողացել: