Իսրայելում առանց բանակ ծառայելու առաջխաղացում չես կարող ունենալ
Շատ հետաքրքիր ազգ ենք, խիստ տարբեր ենք, երբ դրսում ենք և լրիվ այլ ենք, երբ Հայաստանում ենք. Այսօր ընկերոջս հետ էի խոսում, ում եղբայրն ընտանիքով ապրում է Իսրայելում: Ասում է, որ այնտեղ իսկական պատերազմ է, ամեն օր օդային տագնապ է հնչում և մարդիկ հավաքվում են շենքերի շքամուտքերում, մինչև անցնում է վտանգը, ընկերոջս եղբոր որդին ծառայում է Իսրայելի պաշտպանության բանակում և այս օրերին մասնակցում է արևելյան ափին իրականացվող ռազմական գործողություններին, ասում է, որ ինքն է ընտրել բանակ գնալու և առաջին գծում լինելու որոշումը, քանզի Իսրայելում առանց բանակ ծառայելու առաջխաղացում չես կարող ունենալ:
Այս պատմության ընթացքում մտքիս մի հարց առաջացավ՝ ինչո՞ւ հայ մայրերը ցավագին են ընդունում, երբ իրենց որդիները ծառայում են հայոց սահմաններին և նորմալ են վերաբերում, երբ իրենց որդիները ծառայում են Իսրայելի, ՌԴ, Ուկրաինայի, ԱՄՆ ի, Ֆրանսիայի և այլ պետությունների բանակներում, Ինչո՞ւ են հայ ծնողները Հայաստանում անում ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները խուսափեն պարտադիր ժամկետային զինծառայությունից, կամ սահման պահելուց, բայց դրսում այդպիսին չեն: Տարօրինակ է, չէ՞: Իհարկե պատճառներից մեկն այն է, որ ծառայում են հիմնականում միջին և միջինից ցածր խավի երեխաները և Հայաստանում իսկապես չկա արդարություն, բայց խնդիրը միայն այստեղ չէ:
Զոհրապ Եգանյան, ֆեյսբուք