Մերկել. Ռուսաստանը պատժամիջոցները դարձրել է անխուսափելի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անխուսափելի էին:Այս մասին գրում է BBC-ն:
Սակայն, նա ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունից է կախված՝ կվերանայվեն այդ պատժամիջոցները հետագայում, թե՝ ոչ:
«Այժմ ռուսական կողմից է կախված, կգնա նա լարվածության թուլացման և համագործակցության ուղով: Եվրամիության պատժամիջոցները կարող են վերանայվել, բայց հնարավոր են նաև հետագա քայլեր»,- ասաց Մերկելը: