Եվրամիությունը պատրաստ է չեղյալ համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման պայմանով
Եվրամիության լայնամասշտաբ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 31-ին, լուրջ նախազգուշացում են և կարող են չկիրառվել, եթե Մոսկվան «փոխի կուրսը» Ուկրաինայում: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով Եվրոխորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին:
Ռոմպեյը ընդգծել է, որ «Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ անթույլատրելի են»:
Նրա խոսքով` եթե Մոսկվան «փոխի իր ուղղությունը, ապա Եվրամիությունը պատրաստ կլինի չեղյալ համարել իր որոշումները»: