Նաթանիահուն խնդրել է ԱՄՆ-ի օգնությունը Գազայի հատվածում կրակի դադարեցմանը հասնելու գործում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանիահուն դիմել է ԱՄՆ-ին Գազայի հատվածում կրակի դադարեցմանը հասնելու օգնության խնդրանքով: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Մենք խոսել ենք երեկ երեկոյան, վարչապետը ինձ հետ խոսել է կրակի դադարեցման գաղափարի և հնարավորության մասին: Նա ինձ հետ այդպիսի հարց է քննարկել»,-հայտարարել է Քերին:
Նաթանիահուն հայտարարեց, որ «կհենվի կրակի դադարեցման այնպիսի համաձայնագրի վրա, որը Իսրայելին թույլ կտա պաշտպանլ իրեն Գազայի հատվածում փորված թունելներով գրոհայինների ներթափանցումից»,-նշել է Քերին: