Քադիրովը Ուկրաինայի արևելքին 7,5 մլն դոլար է տրամադրել
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Ուկրաինայի արևելքի բուժհիմնարկություններին 7,5 մլն դոլար է տրամադրել:
Միջոցները կօգտագործվեն հիվանդանոցի համար բժշկական գործիքներ, դեղորայք և շարժական գեներատորներ գնելու համար:
Ուկրաինային օգնելու ցանկությունը Քադիրովը բացատրում է նրանով, որ ստեղծված իրավիճակը նմանեցնում է Չեչնիայի դեպքերին, ինչը և այսօր կատարվում է Դոնեցկում և Լուգանսկում:
«Չեչենները մեծ ողբերգություն են ապրել: Այն ինչ մեր ժողովուրդն է ապրել, մենք ենք տեսել, և ավելի քան մենք, ոչ ոք չի կարող այս ամենը հասկանալ: Մենք ամեն օր տեղեկություն ենք ստանում, որ Լուգանսկում և Դոնեցկում ամեն օր տասնյակ և հարյուրավոր երեխաներ են մահանում: Կանայք օգնության կարիք ունեն, և մենք նրանց կաջակցենք»,-ասել է նա:
Այս մասին գրում է Vesti.ru-ն: