Ընտանեկան բռնության դեմ օրենքը ընտանեկան կյանքին միջամտելու առիթ չպետք է տա.Պուտին
Ընտանեկան բռնության դեմ օրենքը չպետք է առիթ տա պետական կառույցներին միջամտելու մարդկանց ընտանեկան կյանքին:
Այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովի հետ հանդիպման ժամանակ:
Ֆեդոտովի խոսքով՝ ներկայումս երեխաները հանցագործության զոհ են դառնում հատկապես ընտանիքում:
«Սա նշանակում է, որ պետք է ստեղծել բռնության անհանդուրժողականության մթնոլորտ»,-ասել է նա:
Անդրադառնալով միջազգային փորձին՝մասնավորապես Ղազախստանի,ՄԻՀ-ը նշել է, որ նման օրենքները թույլ են տալիս ընտանիքում բռնությն մակարդակը նվազեցնել 40տոկոսով:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: