Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պնդում է, որ ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պնդում է, որ ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ:
Բրիտանացի մեկնաբանները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Քեմերոնը այդ հայատարարությունը արել է Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Պատժամիջոցների կիրառման երրորդ փուլում շեշտը կդրվի հատկապես ՌԴ տնտեսական ոլորտին:
«Մենք ցանկանում ենք հստակ բացատրել, որ ՌԴ -ի վարքագիծը Ուկրաինայի ապակայունացման հարցում անընդունելի է, այդ իսկ պատճառով ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ այլ պատժամիջոցներ կկիրառի, եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը»,-ասել է Քեմերոնը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: