Գիշատիչ կենդանին մտել է Հնդկաստանի խորհրդարան
Հնդկաստանի խորհրդարանում անակնկալ հյուր է հայտնվել: Անձրևից պաշտպանվելու համար գիշատիչ կենդանին մտել է խորհրդարան:
Կենդանուն հայտնաբերել են գրադարանում: Անվտանգությունը խուճապի է մատնվել:
Անվտանգության աշխատակիցներին օգնության են հասել Wildlife SOS-ի բնապահպանները, ովքեր գիշատչին հանձնել են անասնաբուժարան:
Մարդկանցից ոչ պակաս, վախեցել է նաև կենդանին: Նա ամբողջությամբ ջրազրկված է եղել և գտնվում է անասնաբույժների խնամքի տակ:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: