Ուկրաինան միջազգային հետախուզում կարող է հայտարարել Ժիրինովսկու և Զյուգանովի նկատմամբ
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է միջազգային հետախուզում հայտարարել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկու և Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի նկատմամբ: Այս մասին հայտնում է ուկրաինական ICTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոին:
«Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ Եվրոպական միությունն այդ մարդկանց գոնե թույլ չտա հանգստանալու մեկնել իրենց մոտ: Թող հանգստանան Չուկոտկայում և Արկտիկայում»,-ասել է Գերաշենկոն: